Խնդրում ենք մուտք գործել «ԵՍ-ԵՄ» համակարգի միջոցով
Հարգելի քաղաքացիներ, գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և դրանց կից փաստաթղթերը առցանց կարող եք ներկայացնել սույն թվականի փետրվարի 12-ից:
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ տեղեկատվության տրամադրման դիմումների ներկայացման «Դիմումի հասցե» փուլում Կադաստրային ծածկագրով որոնման դեպքում, եթե միավորի նույնականացումը չի իրականացվում տեքստային բազայի միջոցով, ապա նույնականացումը կիրականացվի կադաստրային քարտեզի միջոցով և կարտացոլվի հետևյալ հաղորդագրությունը՝ «Հարգելի՛ դիմումատու, տվյալ կադաստրային ծածկագրով միավորը նույնականացվել է կադաստրային քարտեզի միջոցով»։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգը ինտեգրվել է Քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի հետ, որը հնարավորություն է տալիս պետական գրանցման դիմումին կից ներկայացնել շինարարության թույլտվություններ և քաղաքաշինական այլ փաստաթղթեր՝ հատուկ ծածկագրերի մուտքագրման միջոցով։ Այս փոփոխության արդյունքում՝ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում և էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում (e-cadastre.am) ներդրվել է նոր գործիք, որի միջոցով ներկայացվող փաստաթղթերը կցագրվում են մեկ գործիքով։ Փաստաթղթերը (ներառյալ՝ շինարարության թույլտվություններ և քաղաքաշինական այլ փաստաթղթեր) կցագրելու համար վերոհիշյալ հարթակների փաստաթղթերի կցագրման դաշտում անհրաժեշտ է ընտրել փաստաթղթի անվանումը և մուտքագրել ծածկագիրը։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Ներդրված քարտեզագրման միջավայրը համայնքներին հնարավորություն է տալիս ստանալ անընդհատ թարմացվող տարածական տվյալներ անշարժ գույքի հասցեների վերաբերյալ և ապահովել ռեեստրի տվյալների բազայի ամբողջականությունն ու ճշգրտությունը՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան։