ԹԵԺ ԳԻԾ +374 60 47 42 05

Տառաչափի Տեսակ

Ա Ա Ա

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐԹԱԿ

Կադաստրային ծածկագրով միավորի նույնականացումը կադաստրային քարտեզի միջոցով

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ տեղեկատվության տրամադրման դիմումների ներկայացման «Դիմումի հասցե» փուլում Կադաստրային ծածկագրով որոնման դեպքում, եթե միավորի նույնականացումը չի իրականացվում տեքստային բազայի միջոցով, ապա նույնականացումը կիրականացվի կադաստրային քարտեզի միջոցով և կարտացոլվի հետևյալ հաղորդագրությունը՝ «Հարգելի՛ դիմումատու, տվյալ կադաստրային ծածկագրով միավորը նույնականացվել է կադաստրային քարտեզի միջոցով»։ 

 

Տեսնել Ավելին
13/01/2025
Փաստաթղթերի մուտքագրման վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգը ինտեգրվել է Քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի հետ, որը հնարավորություն է տալիս պետական գրանցման դիմումին կից ներկայացնել շինարարության թույլտվություններ և քաղաքաշինական այլ փաստաթղթեր՝ հատուկ ծածկագրերի մուտքագրման միջոցով։ Այս փոփոխության արդյունքում՝ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում և էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում (e-cadastre.am) ներդրվել է նոր գործիք, որի միջոցով ներկայացվող փաստաթղթերը կցագրվում են մեկ գործիքով։ Փաստաթղթերը (ներառյալ՝ շինարարության թույլտվություններ և քաղաքաշինական այլ փաստաթղթեր) կցագրելու համար վերոհիշյալ հարթակների փաստաթղթերի կցագրման դաշտում անհրաժեշտ է ընտրել փաստաթղթի անվանումը և մուտքագրել ծածկագիրը։

03/01/2025
Ներդրվել է հասցեների ռեեստրի քարտեզագրական հարթակը

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ներդրված քարտեզագրման միջավայրը համայնքներին հնարավորություն է տալիս ստանալ անընդհատ թարմացվող տարածական տվյալներ անշարժ գույքի հասցեների վերաբերյալ և ապահովել ռեեստրի տվյալների բազայի ամբողջականությունն ու ճշգրտությունը՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան։

25/12/2024
Ներդրվել է «Անձնական գրասենյակ» գործիքը

Կադաստրի կոմիտեի https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում ներդրվել է «Անձնական գրասենյակ» գործիքը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց պատկանող գույքերի մասով ամբողջական և ընդլայնված տեղեկատվություն ստանալ մեկ տեղից, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից օգտվել հեշտացված եղանակով։

  • Գործիքակազմը օգտատերերին տեղեկատվություն ստանալու բազմաթիվ հնարավորություններ է տալիս, որոնցից են
  • Դիտել որևէ իրավունքով ձեզ պատկանող անշարժ գույքերի ցանկը,
  • Դիտել ձեզ պատկանող գույքերի իրավունքի գրանցման վկայականները, որակական և քանակական տվյալները, գրանցված իրավունքները և սահմանափակումները, կադաստրային գործի փաստաթղթերը,
  • Ստանալ ինքնաշխատ տեղեկատվություն՝ քաղվածքների ձևով։ Ընդ որում՝ սեփականության իրավունքով պատկանող գույքերի դեպքում այդ տեղեկատվությունը տրամադրվում է անվճար,
  • Առանց գաղտնաբառի մուտքագրման դիտել կամ ներբեռնել էլեկտրոնային եղանակով տրամադրված իրավահաստատող փաստաթղթերը, հասցեի տրամադրման որոշումները, չափագրման փաստաթղթերը,
  • Պարզ և առավել հեշտ տարբերակով մուտքագրել դիմումներ, որի դեպքում գույքի հասցեն լրացվում է ինքնաշխատ, իսկ «ներկայացվող փաստաթղթեր» բաժնում էլեկտրոնային եղանակով տրամադրված փաստաթղթերը դիմումին կցագրվում են ցանկից՝ առանց գաղտնաբառի լրացման։
  • Հարթակի համապատասխան գործիքակազմի միջոցով հնարավոր է նաև Կադաստրի կոմիտե ուղարկել հաղորդագրություններ գույքերի ցանկում առկա սխալների (օրինակ՝ արտացոլված չէ ձեզ պատկանող որևէ գույք, կամ ցանկում առկա է ձեզ չպատկանող գույք), ինչպես նաև գույքերի արտացոլված տվյալներում հայտնաբերված սխալների վերաբերյալ։
  • Համապատասխան գործիքակազմի կիրառման միջոցով հնարավոր է նաև ստանալ ծանուցումներ ձեզ սեփականության իրավունքով պատկանող գույքերի մասով, եթե դրանց նկատմամբ այլ անձանց կողմից ներկայացվել են իրավունքի պետական գրանցման կամ միասնական տեղեկանքի տրամադրման դիմումներ։
  • Ներդրված գործիքից օգտվելու համար անհրաժեշտ է e-cadastre.am հարթակ մուտք գործել խիստ նույնականացման գործիքների միջոցով (eID կամ mID)։

09/06/2020
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 25-ից ապրիլի 28-ը ընկած ժամանակահատվածում բաց թողնված ժամկետը կհամարվի հարգելի

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020 թվականի մարտի 25-ից մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը ընկած ժամանակահատվածում Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները փաստացի չեն աշխատել, տեղեկացնում ենք, որ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետը բաց թողնելը կհամարվի հարգելի, եթե նշված ժամկետի վերջին օրը լրացել է 2020 թվականի մարտի 25-ից մինչև 2020 թվականի ապրիլի 28-ը ընկած ժամանակահատվածում։