Նորություններ

31/10/2013

Տեղեկատվության տրամադրման դիմումների ներկայացում առանց էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու անհրաժեշտության


Հարգելի այցելուներ, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվություն, ինչպես նաև անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ այլ տեղեկատվություն ստանալու նպատակով առցանց դիմումները www.e-cadastre.am կայքի միջոցով հնարավոր է ներկայացնել առանց ներկայացվող դիմումները և կից փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատելու անհրաժեշտության:

Տեղեկատվություն ստանալու նպատակով www.e-cadastre.am կայքէջում գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել այդ նպատակով կայքէջի գրանցման համակարգում տեղադրված էլեկտրոնային ձևաթուղթը: Վերջինս լրացնելուց հետո, դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով կայքէջի էլեկտրոնային համակարգի կողմից կուղարկվի գրանցումն ակտիվացնելու համար անհրաժեշտ հղումը, որի միջոցով գրանցվողը կակտիվացնի իր գրանցումը: