http://www.cadastre.am

ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ,

Բարի գալուստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի www.e-cadastre.am պաշտոնական կայք: Կայքը նախատեսվում է “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով անշարժ և շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումները և դիմումներին կից փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով առցանց ներկայացնելու համար:

 

Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումներ և դրանց կից փաստաթղթեր առցանց կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոններից էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր ստացած և “Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու” կարգով սահմանված կանոններով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի www.e-cadastre.am պաշտոնական կայքէջում գրանցված անձինք:

 

Կայքէջում առցանց գրանցվելու համար, անհրաժեշտ է լրացնել այդ նպատակով կայքէջի գրանցման համակարգում տեղադրված էլեկտրոնային ձևաթուղթը, որը լրացնելուց հետո, դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով կայքէջի էլեկտրոնային համակարգի կողմից կուղարկվի գրանցումն ակտիվացնելու համար անհրաժեշտ հղումը, որի միջոցով գրանցվողը կակտիվացնի իր գրանցումը:

Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու” կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 9 փետրվարի 2012 թվականի N 165-Ն որոշմամբ: