ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
 

Ստորագրման վայրը՝

(փաստաթուղթը կազմելու (ստորագրելու) տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով և բառերով)

Վարձատու`
Վարձակալ`
Սույն պայմանագրով վարձատուն պարտավոր է նշված վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել սույն պայմանագրում նշված օբյեկտը:
 
Վարձակալության օբյեկտ
 
հողամաս   հա
շենք,շինություններ
(ընդհանուր մակերեսի չափը կամ մակերեսների չափերը ըստ առանձին շենք, շինությունների)
 
Հասցե  
 
Օգտագործման նպատակային նշանակությունը  
 

Ընթացիկ վերանորոգման պարտավորությունը և ծախսերը կրում է`
վարձակալը,   վարձատուն:
 
Հիմնական վերանորոգման պարտավորությունը և ծախսերը կրում է`
վարձակալը,   վարձատուն:
 

Երրորդ անձին ենթավարձակալության տրամադրումը`
թույլատրվում է առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության
չի թույլատրվում առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության:
 
Վարձակալը պարտավոր է (կետը լրացվում է ըստ անհրաժեշտության)՝
 
Վարձատուն երաշխավորում է, որ սույն պայմանագրի վարձակալության օբյեկտի սեփականատերն է, օբյեկտը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ, օբյեկտը վարձակալության հանձնելու սահմանափակում առկա չէ:
 

 
Վարձատուն երաշխավորում է, որ
սույն պայմանագրի վարձակալության օբյեկտը վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ, արգելանքի տակ չի գտնվում:
վարձակալը տեղեկացված է սույն պայմանագրով նախատեսված վարձակալության օբյեկտի՝ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու մասին:
 
Սույն պայմանագրով վարձատուն վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված  թ. N   գրանցման վկայականում նշված անշարժ գույքի միավորը ամբողջությամբ:
Սույն պայմանագրով վարձատուն վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված   թ. N   գրանցման վկայականի համաձայն վարձատուի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մասը, որի հատակագիծը կցվում է սույն պայմանագրին և կազմում է դրա բաղկացուցիչ մասը:
 
Վարձավճար

Վարձակալության իրավունքի տրամադրման վճարի չափը՝



 
վարձավճարը վճարվում է.
մինչև ընթացիկ ամսվա   ը
ընթացիկ ամսվան նախորդող      օրվա ընթացքում:
ընթացիկ ամսվան հաջորդող      օրվա ընթացքում:
Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին
ամսվա       ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում են ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից     օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա     ը (պետական կամ համայնքային անշարժ գույքի դեպքում կետը լրացվում է պարտադիր)։

Կողմերը տեղեկացված են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանած հարկային պարտավորությունների, հարկային պարտավորությունների գանձման կարգի ու ժամկետների, ինչպես նաև հարկային արտոնությունների մասին, եթե կիրառելի է:

 
Վարձավճարը վճարվում է՝
կանխիկ.
անկանխիկ  հաշվեհամարին:

 
Հողամասի վարձակալության դեպքում հողի կադաստրային արժեքի աճի դեպքում՝
վարձավճարը չի փոփոխվում.
վարձավճարի չափն ավելանում է հողի կադաստրային արժեքի փոփոխման (աճի) դեպքում կամ պայմանագիրը համարվում է լուծված (սույն տարբերակն ընտրելիս հողի նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարը ենթակա է կիրառման դրա մասին վարձակալին գրավոր տեղեկացնելուց 15-օր հետո: Գրավոր տեղեկացվելուց հետո 15-օրյա ժամկետում վարձակալն իրավունք ունի միակողմանի դադարեցնելու (հրաժարվելու) պայմանագիրը` դրա մասին գրավոր ծանուցելով վարձատուին, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված: Հակառակ դեպքում վարձավճարը կսկսվի հաշվարկվել նոր գնով)։

 

 
Պայմանագրի ժամկետը
անորոշ ժամկետով
 թ-ից մինչև  
 
Պայմանագրի ժամկետի ավարտին (կետը լրացվում է ըստ անհրաժեշտության՝ պայմանագիրը ժամկետով կնքելիս)՝
պայմանագրի գործողության ժամկետի ավարտով կողմերի պարտավորությունները դադարում են։
Եթե կողմերից որևէ մեկը մինչև պայմանագրի ժամկետի ավարտը չի ծանուցել մյուս կողմին պայմանագիրը լուծելու մասին, ապա այն համարվում է անորոշ ժամկետով կնքված (երկարաձգված):

 
Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պայմանագրի կնքման պահին գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
 
 
Ստորագրություններ՝
 

Վարձատու           _____________________________________________            __________________________

                                            (անուն,ազգանուն)                                             (ստորագրություն)

Վարձակալ          _____________________________________________            __________________________

                                            (անուն,ազգանուն)                                             (ստորագրություն)

 
□ (Եթե առկա է) Վարձակալության օբյեկտի համատեղ սեփականության մասնակից
 

                                     _____________________________________________       __________________________

                                                                  (անուն,ազգանուն)                                              (ստորագրություն)

 
 
Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են իմ` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ____________________ սպասարկման գրասենյակի __________________________________________ ներկայությամբ: Նրանց (նաև ներկայացուցիչների, եթե պայմանագրի կողմ հանդես են գալիս Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքը կամ իրավաբանական անձը) անունը, ազգանունը, ինքնությունը ստուգված են:
 

_____________________________

(տարեթիվ, ստորագրություն)