ԹԵԺ ԳԻԾ +374 60 47 42 05

Տառաչափի Տեսակ

Ա Ա Ա

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐԹԱԿ

Նորություններ

Հարգելի քաղաքացիներ

09/01/2012

Հարգելի քաղաքացիներ, գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանց­ման դիմումները և դրանց կից փաստաթղթերը առցանց կարող եք ներկայացնել սույն թվականի փետրվարի 12-ից:

Կադաստրային ծածկագրով միավորի նույնականացումը կադաստրային քարտեզի միջոցով
24/01/2025

Հարգելի՛ քաղաքացիներ,


Տեղեկացնում ենք, որ տեղեկատվության տրամադրման դիմումների ներկայացման «Դիմումի հասցե» փուլում Կադաստրային ծածկագրով որոնման դեպքում, եթե միավորի նույնականացումը չի իրականացվում տեքստային բազայի միջոցով, ապա նույնականացումը կիրականացվի կադաստրային քարտեզի միջոցով և կարտացոլվի հետևյալ հաղորդագրությունը՝ «Հարգելի՛ դիմումատու, տվյալ կադաստրային ծածկագրով միավորը նույնականացվել է կադաստրային քարտեզի միջոցով»։ 

 

Փաստաթղթերի մուտքագրման վերաբերյալ
13/01/2025

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգը ինտեգրվել է Քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի հետ, որը հնարավորություն է տալիս պետական գրանցման դիմումին կից ներկայացնել շինարարության թույլտվություններ և քաղաքաշինական այլ փաստաթղթեր՝ հատուկ ծածկագրերի մուտքագրման միջոցով։ Այս փոփոխության արդյունքում՝ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում և էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում (e-cadastre.am) ներդրվել է նոր գործիք, որի միջոցով ներկայացվող փաստաթղթերը կցագրվում են մեկ գործիքով։ Փաստաթղթերը (ներառյալ՝ շինարարության թույլտվություններ և քաղաքաշինական այլ փաստաթղթեր) կցագրելու համար վերոհիշյալ հարթակների փաստաթղթերի կցագրման դաշտում անհրաժեշտ է ընտրել փաստաթղթի անվանումը և մուտքագրել ծածկագիրը։

ՆԵՐԴՐՎԵԼ Է ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ
03/01/2025

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում ներդրվել է հասցեների ռեեստրի քարտեզագրական բաղադրիչը, որը հասանելի է ՀՀ բոլոր համայնքներին։

Ներդրված քարտեզագրական միջավայրը համայնքներին հնարավորություն է տալիս ստանալ անընդհատ թարմացվող տարածական տեղեկատվություն անշարժ գույքի հասցեների վերաբերյալ և ապահովել ռեեստրի տեղեկատվական բազայի ամբողջականությունը ու ճշտությունը սահմանված ստանդարտներին համապատասխան:

Հարթակը միաժամանակ ապահովում է գույքերի հասցեավորման գործընթացի պարզեցված ընթացակարգ՝ որոշ բաղադրիչների ինքնաշխատ ձևավորմամբ։